▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանված ռուս օդաչուի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում նվեր ստացած բնակարանից

2015-ի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական ԶՈւ կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռի սպանված օդաչուի ընտանիքը հրաժարվել է ընդունել Անթալիայի Քեմեր փոքրիկ հանգստավայրում թուրքական ղեկավարության նվիրած բնակարանը:

«Իհարկե ոչ, դա զառանցանք է, ոչ ոք չի պատրաստվում ներել Թուրքիային նման փոխհատուցման դիմաց: Մի՞թե մենք հիմա ինչ-որ փոխհատուցում պիտի պահանջենք: Մեր մտքով անգամ նման բան չի անցել: Նույնիսկ եթե փոխհատուցում առաջարկեն, ոչ ոք չի վերցնի: Դա ոչ թե ստորացուցիչ է, այլ պարզապես սարսափելի է»,- նշել են սպօանված օդաչուի ընտանիքի անդամները:

Հիշեցնենք, որ թուրքական Անթալիայի Քեմեր փոքրիկ հանգստավայրային քաղաքի ղեկավար Մուստաֆա Գյուլն այցելել է Անթալիայում Ռուսաստանի հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոյին և հայտնել, որ իրենք ցանկանում են 2015-ի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական ԶՈւ կողմից խոցված ռուսական SU-24 ինքնաթիռի սպանված օդաչուի ընտանիքին տուն նվիրել: Գյուլի խոսքով այն պարագայում, երբ Ռուսաստանն արդեն ճանապարհ է բացել ռուս զբոսաշրջիկների վերադարձի համար, իրենք էլ ցանկացել են իրենց ավանդն ունենալ այս գործում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more