Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդին հարակից տարածքում զոհված ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի ընտանիքին աջակցելու նպատակով «Ինեկոբանկում» Յուրի Տեփանոսյանի այրու՝ Արփինե Թումասյանի անունով բացվել է հատուկ հաշվեհամար:
Հիշեցնենք, որ ոստիկանն ամուսնացած էր և ուներ 3 մանկահասակ երեխա՝ երկու աղջիկ և մեկ տղա: Յուրի Տեփանոսյանը տան միակ աշխատողն էր, և այսօր ընտանիքը ֆինանսական օժանդակության կարիք ունի:
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ դրամով /AMD/ - 2050064167911001
ՌԴ ռուբլով /RUB/ - 2050064167911041
ԱՄՆ դոլարով /USD/ - 2050064167911020
Եվրոյով /EURO/ - 2050064167911040
Հաշվետեր` Արփինե Թումասյան (Յուրի Տեփանոսյանի այրին)
Նպատակ բաժնում անհրաժեշտ է նշել` «Աջակցություն Տեփանոսյանների ընտանիքին»:
Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում:
2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից: