Մեր վիրավոր սպաներից մի քանիսի հետ պատիվ ունեցա զրուցելու, նրանք կռվել էին ռազմաճակատի տարբեր հատվածներում ու բոլորի պատմությունների մեջ կարմիր թելի նման անցնում էր 18-20 տարեկան ժամկետայինների հերոսական պահվածքը։ Ասում են առյուծների նման առաջ էին գնում, այնքան դուխով էին, որ մի երկու բանակի էլ «դուխ» կտաին։ Հետաքրքիր է, որ ավագ սերունդը միշտ սիրում էր քննադատել կրթական համակարգը, որ լավ սերունդ չի մեծանում, որ սովետի սերունդն ուրիշ էր և այլ…. Տղեքն ապացուցեցին, որ ավելի լավն են, ավելի «դուխով» ու հայրենասեր են։ Մի բան ևս՝ մեր հրետանավորները դեմք են…. Հուսով եմ, որ տղեքի արածների մասին կարելի կլինի խոսել հետագայում ավելի կոնկրետ, սա մեր նորանկախ պատմության ամենահերոսական դրվագներից էր, բանակ ունենք՝ աշխարհը չունի, դա հաստատ է:
Սպաները պատմում են. «18-20 տարեկան ժամկետայինները առյուծների նման առաջ էին գնում»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more