▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուտով քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիր է իրականացվելու

Ընդհանուր առմամբ համամիտ եմ այն տեսակետին, որ սոցիալական գովազդի ամենամեծ նվաճումը էներգիայի խնայողության կոչ անող հոլովակներն են, որոնց ազդեցությունը չափվում է խնայված էներգիայի քանակով:

Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է: Ինձ համար մեծ կարևորություն է, որ անմասն չենք մնալու շրջակա միջավայրին առնչվող խմդիրներին լուծում տալուց: Շատ շուտով ՀՀ արդարադատության նախարարությունը հուշագիր կստորագրի Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիր իրականացնելու նպատակով:

Արդյունքում բացի բազմանիշ դրամական խնայողությունից, տարեկան կխնայվի մոտ 7 Մվտժ էներգիա և արտանետումները մեկ տոննայից ավել կնվազեն: 

Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախարար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more