Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եթե կարծում եք, որ էս լուրը կարդալուց նիկոլականների թիվը կպակասի կամ ընդդիմադիրների թիվը կշատանա, ապա դուք չարաչար սխալվում եք:
Հայաստանում այլևս գոյություն չունի սրբության ընկալման գեթ մեկ կարծրատիպ, որը լղոզված չլինի: Հողի նկատմամբ, նույնպես, պատկերացումներն ու կարծրատիպերն ամբողջովին վերացված ու օքսիդացված են: Չեիք մտածում, որ սրանց ճանկերը կհասներ եկեղեցուն...հասա՞վ...եթե ասում եք, եկեղեցու դեմ չի այլ Կաթողիկոսի, Եկեղեցու պատմության վերացումն ու Շողակաթի փակումն ի՞նչ կապ ունեն...հիմա զարմանում եք, թե ինչպես կարա հայը մուսուլման լինի, բայց առաջիկայում դա էլ կլինի, քանի որ շատ շուտով Երևանում, Գյումրիում, Վանաձորում, իրար հերթ չտալով, մզկիթներ են վեր խոյանալու: Դուք շատ շուտով ազանի ձայնն եք լսելու ու բազմահազար մուսուլմանների, ովքեր նամազ կանեն ու ռիսկ անգամ չեք ունենա «քըշ» ասելու:
Այդպես կլինի, քանի որ «քաղաքականությամբ չզբաղվողները», ընդդիմության ընդիմությունները ու նիկոլականները համատեղ ուժերով կփակեն հազարամյա երկրի դռները, բանալին կդնեն շորի տակ ու կգնան՝ մի ողջ երկիր հանձնելով կիսալուսնի իշխանությանը:
Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։


