▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուտ եք ասում»․ «դուք եք ստում, ամեն ինչ այդքան վատ է, հեղափոխություն արեք»․ Գեղամ Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վիճեցին

«Էդ որ գլուխ եք գովում, մի քանի անգամ ասել եք՝ եթե ՔՊ-ի նվիրատուների ցուցակը մենք չբացահայտեինք, որտեղի՞ց էր ժողովուրդն իմանալու, սուտ եք ասում, ՔՊ-ն նվիրատուների ցուցակ չի հրապարակել։ Ժողովուրդն իմացել է հետաքննող լրագրողների բացահայտումներից այդ բոլոր կեղծ նվիրատվությունների մասին»,- ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս մասին նշեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նաև հավելելով, որ ժողովրդավարական կուսակցությունում թույլ չի տրվի այլ կարծիք ունեցող կուսակցականի հեռախոսի մեջ փորփրել, ինչպես արվեց Հովիկ Աղազարյանի դեպքում։

Անդրադառնալով խաղաղության համաձայնագրին, Մանուկյանը նշեց՝ հայկական կողմի առաջ քաշած բոլոր կետերը Ադրբեջանի պահանջով զիջել եք, բա ի՞նչն եք թողել։

«Դուք ինձ մեղադրեցիք սուտ ասելու մեջ, և ես ուզում եմ առիթից օգտվել և ձեզ մեղադրել սուտ ասելու մեջ, որովհետև եթե ձեր ասածները ճիշտ լինեին, դուք էս վերջին 7 տարում 87 անգամ հեղափոխություն անելու կոչ էիք արել,- ի պատասխան՝ նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վաշինգթոնի հռչակագրից հետո, Խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո ի՞նչ գործ ունեք խորհրդարանում: Եթե ամեն ինչ այդպես վատ է․․․, դուրս եկե՛ք հրապարակներ, կո՛չ արեք, հեղափոխությո՛ւն արեք, բա ինչի՞ եք եկել այս փափուկ աթոռներին նստել.․․ կանգնե՛ք, էլ չնստե՛ք, գնացեք. ի՞նչ գործ ունեք այստեղ: Տեսա՞ք, որ սուտ եք ասում։ Բա որ այդ ամեն ինչը ճիշտ է, բա ո՞ւր են ձեր զանգվածները, ո՞ւր է ձեր հեղափոխությունը, համակերպվո՞ւմ եք այդ ամեն ինչի հետ, բա ամոթ չի՞, բա եկել նստել եք, գործուղումների եք գնում»: Անդրադառնալով ՔՊ կուսակցության նվիրատուների ցուցակը չհրապարակելու վերաբերյալ Մանուկյանի մեղադրանքին՝ Փաշինյանը նշեց, որ ցուցակն «Ազդարար»-ում հրապարակվել է:

«Բայց ես ուզում եմ տեսնել «Դաշնակցության» նվիրատվության ցուցակը, «Պատիվ ունեմ»-ի նվիրատվությունների ցուցակը: Ո՞ւր է, մի հատ տվեք նայենք: Դուք չունեք նվիրատու, դուք զբաղված եք կոնսպիրատիվ գործունեությամբ: Ես ենթադրում եմ, որ ինչ-որ երկրների բյուջեներից սակվոյաժներով ձեզ ֆինանսավորում են, դրա համար դուք չունեք նվիրատվության խնդիր, դուք ունեք գուցե աշխատավարձ, որ գուցե ստանում եք ոչ միայն ՀՀ-ից»,- նշեց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more