▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշիից Շուշի

 

Այսօր՝ մայիսի 8-ին Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Շուշիի արվեստի կենտրոնում տեղի է «Շուշիից Շուշի» լուսանկարչական ցուցահանդեսը:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ART PR (Արտ Փի Ար) ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը, ով ասել է. «Այս նախագծի նպատակն է լուսանկարների միջոցով մեկ անգամ ևս վերհիշելու և հատկապես նոր սերնդին ներկայացնելու այն փառահեղ ճանապարհը, որն անցել են մեր հերոսները՝ ազատագրելով Շուշին»:Գ. Դավթյանի խոսքով՝ այս ցուցահանդեսը նախևառաջ հարգանքի տուրք է հասցեագրված արցախյան պատերազմով անցած յուրաքանչյուր զինվորի: «Լուսանկարչական վավերագրության միջոցով փորձում ենք անցում կատարել հաղթանակած տարիների միջով՝ 1992 թվականի Շուշիից մինչև այսօրվա խաղաղ ու ծաղկող Շուշի»,-նշել է ընկերության տնօրենը և հավել, որ ներկայացված ֆոտոշարքը մինչև այսօր դեռ որևէ տեղ ցուցադրված կամ հրապարակված չի եղել: Տարվա ընթացքում ցուցահանդեսը շրջելու է Հայաստանի մարզերի քաղաքներով և գյուղերով:

Այսօր՝ մայիսի 8-ին Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Շուշիի արվեստի կենտրոնում տեղի է «Շուշիից Շուշի» լուսանկարչական ցուցահանդեսը:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ART PR (Արտ Փի Ար) ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը, ով ասել է. «Այս նախագծի նպատակն է լուսանկարների միջոցով մեկ անգամ ևս վերհիշելու և հատկապես նոր սերնդին ներկայացնելու այն փառահեղ ճանապարհը, որն անցել են մեր հերոսները՝ ազատագրելով Շուշին»:

Գ.Դավթյանի խոսքով՝ այս ցուցահանդեսը նախևառաջ հարգանքի տուրք է հասցեագրված արցախյան պատերազմով անցած յուրաքանչյուր զինվորի: «Լուսանկարչական վավերագրության միջոցով փորձում ենք անցում կատարել հաղթանակած տարիների միջով՝ 1992 թվականի Շուշիից մինչև այսօրվա խաղաղ ու ծաղկող Շուշի»,-նշել է ընկերության տնօրենը և հավել, որ ներկայացված ֆոտոշարքը մինչև այսօր դեռ որևէ տեղ ցուցադրված կամ հրապարակված չի եղել: Տարվա ընթացքում ցուցահանդեսը շրջելու է Հայաստանի մարզերի քաղաքներով և գյուղերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more