Հրատապ ահազանգ Գյումրիից.
Գյումրիի Ս Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցու դիմաց, որը ոչ միայն գյումրեցիների ու շիրակցիների համար է մեծագույն սրբություններից մեկը, այլ նա ողջ Հարավային Վրաստանի հայության ու ջավախահայության, և որտեղ պահվում է Ս. Յոթվիրաց Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը, մայթի վրա արդեն երկու երեք օր է հայտնվել է արագ սուրճի պատրաստման մեքենա:
Թե ումն է այդ մեքենան, կամ որքանով է մեքենայի տեղադրումը օրինական պետք է պարզեն իրավապահները և համայնքային իշխանությունները:
Սակայն միաժամանակ կարևոր է նաև այն, թե որքանով է պատշաճ ու բարոյական եկեղեցու հարակից տարածքոը բիզնեսի կետի վերածելը, արդեն յուրաքանչյուրի խղճի ու բարոյականության հետ կապված գործ է:
Ակամա կարելի է հիշել լումայափոխների առակը, որոնք վտարվեցին տաճարից Չարչարանաց շաբաթվա ընթացքում:
Հրավիրում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և իրավապահ մարմիններիուշադրությունը` իհարկե չմոռանալով նաև համայնքային իշխանություններին:
Արման Գրիգորյան