Խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, կայացրել է արդարացման դատավճիռ:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Խոջոյանի պաշտպան Հրանտ Անանյանը:
Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող Արամ Խոջոյանը դատարանի դատավճռով արդարացվել և անպարտ է ճանաչվել՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելով:
Նշենք նաև, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Արամ Խոջոյանին դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Արամ Խոջոյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Էդգար Տեր-Ադամյանի որովայնին, նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, կայացրել է արդարացման դատավճիռ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Խոջոյանի պաշտպան Հրանտ Անանյանը: Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող Արամ Խոջոյանը դատարանի դատավճռով արդարացվել և անպարտ է ճանաչվել՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելով:Նշենք նաև, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Արամ Խոջոյանին դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման: Ըստ մեղադրանքի՝ Արամ Խոջոյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Էդգար Տեր-Ադամյանի որովայնին, նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: