Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ նախօրեին Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին ծեծի են ենթարկել:
Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ում փոխարեն հեռախոսին պատասխանեց նրան հարազատ ներկայացած մեկը.
«Նման բան չկա և չի էլ կարող լինել: Դուք ծիծաղելի բաներ եք խոսում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց վերջինս:
Հեղինակ` Աննա Հարությունյան