▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի նոր երազանքը

hayeli.am-ը գրում է, որ կայքի  տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն, ով վերջերս առողջության հետ կապված խնդիրներ ունեցավ, այս պահին բուժում է ստանում Գերմանիայում և վերադառնալուն պես լծվելու է նոր գործի:

Պարզվում է՝ Գորիսում կայանալիք  ընտրություններին, որպես քաղաքապետի թեկնածու, իր մասնակցությունը կունենա հայտնի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

Ստացվում է՝ այն ամենն ինչի համար հետապնդվում էր այս երիտասարդը, քիչ է:

Հիշեցնենք՝ նրա արյան մեջ թմրանյութ էր հայտնաբերվել, իսկ երբ վերջինիս հարցրել էին այդ մասին, ասել էր, թե իրենց ընտանիքում ընդունված է կանեփ օգտագործել:

Սույն երիտասարդը նաև Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով  ձերբակալվել էր:

Այս ամենից  հետո, թերևս,  Տիգրան Խաչատրյանին պակասում է միայն քաղաքապետի աշխատանքը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more