Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հայկական ֆեյսբուքը եռ է գալիս երեկ երեկոյանից՝ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցների պատճառով։ Օգտատերերը քննարկում են երեք հիմնական սցենարներ, բայց զավեշտալի և միևնույն ժամանակ սարսափելի է այն, որ թերևս մեծամասնությանը մի բանում ընդհանուր դիրքորոշում ունեն. ափսոսում են, որ մահափորձը ձախողվել է։
Բնավ ցանկություն չունեմ վերլուծելու, թե ինչու է այդպիսի բացառիկ իրավիճակ ու հանուն ինչի մարդը պետք է համազգային այդպիսի ատելության արժանանա, քանզի հստակ գիտակցում են, որ պատճառները նույնիսկ դպրոցական երախային են հասականլի։
Փոխարենը, վերլուծենք քննարկվող հիմնական սցենարները
1. Մահափորձի բեմադրում
Շատերը վստահ են, որ ոչ մի մահափորձ էլ իրականում չի եղել և Սուրիկ Խաչատրյանը փորձում է կիրառել նույն այն սցենարը, որը կիրառեց Բուդաղյանների գործի ժամանակ՝ մմեղադրյալի կարգավիճակից անցնելով զոհի կարգավիճակի։ Մարդիկ կարծում են, որ իրականում հենց Լիսկայի մարդիկ են կրակել մեքենայի վրա, ընդ որում, Լիսկան դրա մեջ չի եղել և սա արվել է նրա համար, որպեսզի Լիսկայի որդու հետ կապված վերջին միջադեպից հետո, երբ երկու երիտասարդ տղաներ էին ծանր մարմնական վնասվածքներ ստացել, սլաքները թեքվեն տուժողների վրա։
Հաշվի առնելով, թե ինչպես նման սցենարն աշխատեց Բուդաղյանների պարագայում, ես բնավ էլ հակված չեմ վանելու այս տարբերակը։
2. Ընտանեկան վրեժ
Ասում են, թե Լիսկայի տղայի ու իր հրոսակախմբի կողմից ծեծված տղաները Բուդաղյանների հեռավոր ազգականներն են, իսկ նրանց ընկերը մամուլով հրապարակային սպառնացել էր Սուրիկ Խաչատրյանին, որ եթե հաստատվի, որ Սուրիկ Խաչատրյանն ու իր կլանն է կանգնած այդ ծեծկռտուքի հետևում, պատասխանն ամենաչորն է լինելու։ Ելնելով սրանից, տրամաբանական է, որ իրոք մահափորձ լինելու դեպքում, կատարվածի գլխավոր կասկածյալները լինելու է հենց տուժող կողմը, որը այս կերպ կարող էր փորձել վրեժ լուծել Զանգեզուրի սատրապից, թեև մի տեսակ ակնհայտ է ամեն ինչ թվում, չափազանց ակնհայտ։ Պետք է առնվազն խիստ տաքքարյուն ու անհեռատես լինել, որպեսզի հրրապարակային հայտարարություն անել ու օրեր անց փորձել գյուլլել՝ իմանալով, որ թիվ մեկ կասկածյալը դու ես լինելու։
3. 3-րդ կողմ
Չի բացառվում նաև 3-րդ ուժի տարբերակը, որը հարմար պահ գտնելով, փորձել է մահափորձ իրականացնել՝ իմանալով, որ կասկածները առաջին հերթին այլոց վրա են ընկնելու։ Դա կարող էին շատ մարդիկ անել, հաշվի առնելով, թե քանի-քանի մարդկանց է վատություն արել Սուրիկ Խաչատրյանը ու քանի-քանի միջադեպեր են եղել կապված նրա ու նրա որդու հետ, ուստի չեմ զարմաննա, եթե անգամ պարզվի, որ մեծ վաղեմություն ունեցող պատմության թարմ զարգացում է։