▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի. նա Ֆրանսիայում վիրահատվել է

armtimes.com-ը գրում է. Մեր տեղեկություններով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Ըստ նույն տեղեկությունների՝  մարզպետը թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 2-ին հոսպիտալացվել էր: Մինչեւ հունիսի 7-ը նա գտնվում էր Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը մեզ վստահեցրել էր, թե մարզպետն իրեն շատ լավ է զգում, նրա մոտ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել, ուղղակի հազում է, իրեն թույլ է զգում, ինչի պատճառով էլ հակաբորբոքային դեղեր է ընդունում:

Չնայած դրան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Խաչատրյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբարձակուրդ գնաց: Արձակուրդի ժամկետի լրանալուց հետո (հունիսի 26) նա չվերադարձավ, ինչը շատերին հիմք տվեց մտածելու, թե հնարավոր է Խաչատրյանն այլեւս չվերադառնա աշխատանքի:

Մարզպետարանի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ, որ իր անուը գրվի, այսօր մեզ հետ զրույցում հայտնեց, որ մարզպետն արդեն իրեն լավ է զգում եւ այսօր վերադարձել է աշխատանքային պարտականությունների կատարմանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more