▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը պատերազմում կռվել է

Այսօր ՀԱԿ անդամ, հայտնի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը լրագրողի հարցին՝ կռվի դաշտում Սուրիկ Խաչատրյանին տեսե՞լ եք, ինչպե՞ս է իրեն դրսեւորել՝ պատասխանել է. «Լիսկայի՞ն, իհարկե, մեր ընկերն է, իմ կողքին է եղել, իմ ընկերն է: Կարող է մարդ է եղել, որ իրեն չի հանդիպել: Անձամբ իրար հանդիպել ենք, իմ լավ ընկերն է, ըտենց էլ կա ու մնալու է՝ անկախ քաղաքական վայրիվերումներից»
Ես գիտեմ, որ այս անկեղծ ու շիտակ պատասխանի համար՝ Ռազմիկի քաղաքական շատ թիմակիցներ նրան մեղադրելու են, բայց հարգում եմ հրամանատարի սկզբունքայնությունն ու իրականությունն ասելու քաջությունը:
Եթե ինչ-որ մարդիկ խնդիրներ ունեն Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի կամ Սուրիկ Խաչատրյանի հետ, դա նրանց իրավունք չի տալիս՝ կասկածի տակ դնել այս մարդկանց ներդրումը պատերազմում:

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more