▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը Արցախում շտաբի պետ չի եղել

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի   տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժինն արձագանքել է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի ասուլիսին:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում նրանց պատասխանը՝ առանց խմբագրման.

Մաքսիմ Սարգսյանը սեփական անձի նշանակալիությունը հանրությանը պարտադրելու համար ընտրել է անհարկի վիրավորելու, զրպարտության և ապատեղեկատվության ուղին: Հարգելի խմբագրություն, Մ-2 Երևան-Երասխ–Գորիս-Մեղրի-ԻԻՀ սահման ճանապարհը համարվում է միջպետական մայրուղի, որի շահագործումը, պահպանումը և վերանորոգումը մարզպետարանների գործառույթներից դուրս է և անիմաստ է դա կապել մարզի «արդյունավետ» կառավարման հետ:
Ինչ վերաբերում է Ս. Խաչատրյանի` Արցախում արագ արձագանքման շտաբի պետ լինելուն, ապա դա մտացածին և բացարձակ կեղծ տեղեկատվություն է:
Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մարզպետի նախաձեռնությամբ և մարզի բազմաթիվ կոլեկտիվների, գործարարների և անհատ քաղաքացիների կողմից մարդասիրական օգնություն է ցուցաբերվել Արցախին: Ողղակի արվել է այն, ինչ Արցախի համար այս օրերին անում է ամբողջ հայ ժողովուրդը:
Ասվածին հավելենք, որ քառօրյա պատերազմի առաջին իսկ օրը Արցախ են ուղևորվել մարզի բազմաթիվ կամավորականներ` ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, իսկ ապրիլի 17-ին առաջնագիծ է մեկնել մարզի կամավորների երկրորդ խումբը:
Այսօր Արցախի պաշտպանությանն ուղղված ամենափոքր քայլն անգամ խանդավառությամբ է ընդունվում յուրաքանչյուրիս կողմից: Այս առումով բացարձակ անհասկանալի է` ինչ նպատակ են հետապնդում քաղաքացիական նախաձեռնության անդամի թունոտ և իրականության հետ աղերս չունցող խոսքերը, ինչպես նաև դրանք նույնությամբ հրապարակելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more