▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շուն ու շանգյալը» դու ես և քո ամբողջ թիմն է, մեղք է այս ժողովուրդը, որ ձեր ձեռքն է ընկել. Զուրաբյանը՝ Փաշինյանին

«Շուն շանգյալը» դու ես, ես ինձ հիմա իրավունք եմ վերապահում իրեն ասել սա, «շուն շանգյալը» քո ամբողջ թիմն է, մեղք է այս ժողովուրդը, որ ձեր ձեռքն է ընկել: Այս մասին Հայ Ազգային Կոնգրեսի համագումարի ժամանակ ասել է վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

«Նիկոլ Փաշինյանը ձգտում է Հայաստանում հաստատել անձնիշխանություն, նա ոչնչացնում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, կազմաքանդում է Հայ Առաքելական եկեղեցին, ամենուրեք սերմանում է պառակտում, անօրենություն, բաժանում, սա է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժառանգությունը։

Հիմա էլ ասում է՝ ես չեմ հավատում, որ այդքան «շուն ու շանգյալ» կա, որ այդ մարդկանց օգտին կարող են քվեարկել: Գիտեք, եթե ինքը այդ արտահայտությունը օգտագործեր քաղաքական օպոնենտների նկատմամբ, ես դա կհամարեի ներելի, բայց երբ ինքը այդ արտահայտությունը օգտագործում է սեփական ժողովրդի բնորոշելու համար, ու կարևոր չի ժողովրդի մեծ հատված է, թե փոքր, դա բնորոշում է նրա ամբողջ բնութագիրը և պատկերը։ Սա մեզ համար աններելի և անընդունելի վերաբերմունք է, որովհետև հայ ժողովրդին այսպես վերաբերվել չի կարելի, հայ ժողովրդին պետք է սիրել, գուրգուրել:

Հայաստանին պետք է նոր առաջնորդող ուժ, որը հենվելով իր տեսության և ռազմավարական հաշվարկի վրա կապահովի Հայաստանի անվտանգությունը, ուժ, որը մշտապես եղել է ինքնիշխան խաղաղության կողմնակիցը, որը գիտի, թե ինչպես է պետք հավասարակշռել հարաբերությունները գերտերությունների հետ և պաշտպանել մեր անկախությունը: Պետք է նոր ուժ, որը կարող է Հայաստանի զարգացման ուղղված մեծ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, ինչպիսին է մեր ծրագրի մեխը՝ Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցումը և Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վերջնական ավարտը»,- նշել է Զուրաբյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more