▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շոուի կարիք ես չունեմ». «Ֆազի» սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամին» նյարդայնացրեց լրագրողների ներկայությունը դատական նիստին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, կայացավ քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով հերթական դատական նիստը։

Պանարաման գրում է, որ դատական նիստին ներկա էին «Ֆազ»-ի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը:

Մտնելով նիստերի դահլիճ և տեսնելով տեսախցիկներ ու լրագրողներին՝  Ռուստամ Ստեփանյանն ասաց. «Էս ի՞նչ շոու է։ Շոուի կարիք չունեմ, շոուն թող ուրիշ տեղ անեն»։ 

Նա  դեմ արտահայտվեց, որ նիստը լուսաբանվի որևէ ձևաչափով՝ ոչ տեսագրություն, ոչ ձայնագրություն. «Մենք չենք ուզում ոչ ձայնագրություն, ոչ նկարահանում, սուտ բաներ են գրվում ու տարածվում, իրականությանը չեն համապատասխանում։ Իմ հետ կապված սուտ բաներ են հրապարակվում»։ 

Դատավոր Մասիս Մելքոնյանն ասաց, որ դռնբաց դատական նիստ է, մարդիկ կարող են ներկա գտնվել, մասնակցել նիստին, որևէ  օրենսդրական արգելք չկա։

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին վկաներ Մանուկ Ներսիսյանը, Էդգար Մանուկյանը։ Մանուկ Ներսիսյանն ու Էդգար Մանուկյանն ընկերներ են։ Մանուկը էդգարից գնել է «Оpel Astra» մակնիշի մեքենա, սակայն դեպքի օրը դեռ անվանափոխություն արված չի եղել։ Հանցագործությունը կատարվել է նմանատիպ ու նույն համարանիշներով մեքենայով։ Նրանք երկուսն էլ ասացին, որ իրենք չեն ճանաչում մեղադրյալներին, նաև սպանվածին։ 

Հանրային մեղադրող Արիս Բարսեղյանը հարցրին պատասխանելով՝ Էդգար Մանուկյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչպես են իր մեքենայի համարանիշներից հայտնվել մեկ այլ մեքենայի վրա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more