Ուռուցքաբանները հայտարարել են, որ սոլյարին և ուլտրամանուշակագույն ճառագայթները քաղցկեղի զարգացման ռիսկի հիմնական գործոններն են: Մասնագետները կարծում են, որ սոլյարիից բխող վտանգը համեմատելի է մկնդեղ օգտագործելու հետ: Այս մասին տեղեկացնում է Informing.ru-ն։
Բժիշկները երկար տարիներ հայտարարում էին, որ սոլյարին և ուլտրամանուշակագույն ճառագայթները, ըստ ամենայնի, քաղցկեղածին են: Այժմ գիտնականներն անցկացրել են մասշտաբային նոր հետազոտություն, որն իրենում ներառել է 20 գիտաշխատությունների վերլուծություն:
Արդյունքում պարզվել է, որ եթե սոլյարիի ծառայություններից օգտվում են մինչև 30 տարեկանը, ապա մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկն ավելանում է 75 տոկոսով: Փորձագետները նաև հայտնել են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման բոլոր տեսակները կրծողների մոտ առաջացնում են վտանգավոր մուտացիաներ, ինչը հերթական անգամ ապացուցում է ճառագայթման քաղցկեղածին լինելը:

informing.ru-ն մեջբերելով ուռուցքաբանների խոսքերը հայտարարել է, որ սոլյարին և ուլտրամանուշակագույն ճառագայթները քաղցկեղի զարգացման ռիսկի հիմնական գործոններն են և դրանից բխող վտանգը համեմատելի է մկնդեղ օգտագործելու հետ: