Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի կողմից Նուբարաշեն վարչական շրջանին նվիրաբերվել են սոճիներ:
«Նուբարաշեն կանաչապատում» ՓԲ ընկերության աշխատակիցների ուժերով նորատունկերն այժմ արդեն տեղ են գտնում Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի պուրակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն