ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լուսաբացին Բաղրամյան պողոտայում կատարվածին, նախ ասել է, որ չի հետևել իրադարձություններին, այնուհետև անդրադառնալով քաղաքացիական հագուստով ոստիկանների մեծ ներգրավվածությանը ցույցը ցրելու գործում՝ ասել է գուցե դրանք հենց ակտիվիստներ են ու պրովոկացիա են անում:
Ցուցարարների վրա ջրցան մեքենաներից մեծ քանակությամբ ջուր լցնելու մասով էլ պատգամավորն ասել է.«Շոգ ա, ջուր են շփել, ինչ անենք»:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում:
Հիշեցնենք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում այսօր առավոտյան՝ 05.30-ի սահմաններում ոստիկանները ջրցան մեքենայի կիրառմամբ ցրել են ցուցարարներին, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Նստացույցը ցրելիս ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 237 հոգի: