▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի Դևոյանի ամուսինը հեռացել է «Փյունիկ»-ից

Կիմ Առաքելյանը հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ից, տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից։

«Տեղեկացնում ենք, որ Կիմ Առաքելյանը հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։

Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարից։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Առաքելյանին՝ կատարած մեծ աշխատանքի և մեր ակումբում անցկացրած տարիների համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Սուրեն Բաղդասարյանը։

Հավելենք, որ Կիմ Առաքելյանը պարուհի Սոֆի Դևոյան կրտսերի ամուսինն է։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more