Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բաքվի բնակիչ ադրբեջանցին հպարտանում է Նիկոլ Փաշինյանով
Փաստացի պատերազմի մեջ ենք, հարևան Իրանը ռմբակոծվում է, իսկ թագավորի չափ լիազորություններ ունեցող Նիկոլ Փաշինյանը նստել է ծառի տակ, նկարում է նապաստակ։ Նա Ֆեյսբուքի իր էջում տեասնյութ է տեղադրել դպրոցականների մրցաշարի մասին ու գրել ․ «Անցկացվեց Դպրոցականների բասկետբոլի լիգայի անդրանիկ մրցաշարը»։ Ադ տեսանյութի ու գրառման տակ Բաքվի բնակիչ, նավթային ՍՕԿԱՌ ընկերության աշխատակից Սարխան Աբդուռախմանովը(լուսանկարում) հայերեն մեկնաբանություն է զետեղել ․«Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ»։ Ադրբեջանցին «պարոն վարչապետ» խոսքերից առաջ ստորակետ չի դրել, սակայն դրանից Նիկոլ Փաշինյանի հանդեպ նրա հպարտությունը չի խամրում»։