Լեւոն Տեր-Պետրոսյանը ֆենոմենալ գործիչ է. սա խոստովանում են նաեւ նրան չսիրողներից ու չհամակրողներից շատերը, անգամ տոտալ ատողները: Նրա ներկայությունն ու դերակատարությունը 1988-ից ի վեր միշտ եղել է քաղաքական ու հասարակական դաշտում, անգամ այն տարիներին (1998-2007), երբ նա հեռացել էր ակտիվ քաղաքականությունից: Հենց սա էր պատճառը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ վերադարձը այդպես տպավորիչ եղավ…
Ազդու խոսք, քաղաքական պրագմատիզմ, հզոր խարիզմա, բաց ու հրապարակային գործունեություն, հնարավորինս պարզություն ու անկեղծություն եւ ուրիշ շատ այլ գծեր են բնորոշում առաջին նախագահին: Նաեւ շատ թերություններ, որոնք, բնական է, չէին կարող չլինել որեւէ անհատի մեջ, մանավանդ, երբ այդ անհատը գործում է մի դժվարին, պատմական ու հանգուցային ժամանակաշրջանում եւ դառնում իր ժամանակի հերոսը…
Շնորհավորում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին ծննդյան օրվա առիթով, մաղթում քաջ առողջություն ու հաղթանակած Հայաստանի վերակերտում: