▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավոր տոնդ, Երևա՛ն, հայ ժողովրդի հզոր անցյալի և վառ ապագայի հավերժ վկա

Այսօր համայն հայության մայրաքաղաք Երևանը նշում է իր 2797-ամյակը:
Մեր բազմադարյա, սակայն հավերժ երիտասարդ Երևանը, որ իր պատմության էջերում հայ ժողովրդի գոյատևման, պայքարի, մաքառման և հաղթանակների դրոշմն է կրում, այսօր նոր շնչով, նոր ավյունով և նոր զարգացման հավակնոտ ծրագրերով է ողջունում երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: 
Ես ցանկանում եմ շնորհավորել ոչ միան բոլոր երևանցիներին, այլ նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քաղաքապետարանի ողջ աշխատակազմին, այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց ամենօրյա հետևողական աշխատանքի համար, ինչի շնորհիվ Երևանն այսօր ժամանակակից և դինամիկ զարգացող քաղաք է դարձել: 
Շնորհավոր տոնդ, Երևա՛ն, հայ ժողովրդի հզոր անցյալի և վառ ապագայի հավերժ վկա:

 

Գաբրիել Ղազարյան 

Սպորտի և երիտասադության հարցերի նախարար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more