Հարգելի բժիշկներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ, Ձեր մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունն այն եզակի մասնագիտություններից է, ում միշտ հիշում է մեզանից յուրաքանչյուրն ` անկախ իր կամքից :
Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ բժիշկ լինելը դա նախ և առաջ կոչում է և առաքելություն իսկ կոչումով բժիշկը հենց կոչված է մարդկային կյանքեր փրկելու համար:
Ձեր դերը մեր կյանքում անգնահատելի է և այս օրը ևս մեկ առիթ է անդրադառնալու Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքին, արժևորելու այն ներդրումը, որ Դուք ունենում եք յուրաքանչյուրիս ապաքինման գործում՝ ձևավորելով առողջ հասարակություն, ինչը մեր երկրի զարգացման կարևոր գործոններից մեկն է:
Ցավոք այսօր առողջությունը մեծ ծախսեր է պահանջում, քանի որ անհնար է ստանալ որևէ բուժում առանց որակյալ դեղամիջոցների, սարքավորումների, մոթոդների կիրառման, բայց այս հարցում ոչ պակաս կարևոր է Ձեր ցուցաբերած բարեխղճությունը, հոգատարությունը, ինչպես նաև անկախ սոցիալական պայմաններից Ձեր հավատարմությունը Ձեր կոչմանն ու Հիպոկրատի երդմանը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություններ, և որ միշտ լսեք միայն երախտագիտության ու գոհունակության խոսքեր:
Շնորհավոր Տոնդ, Բժիշկ…