▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն եմ հայտնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին. Ջոնաթան Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ընդունարանի աշխատակիցներին։

«Մեր ժամանակի հերոսները: Շնորհակալություն եմ հայտնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին: Նրանք այս շաբաթ հոգացել են նաև ֆրանսիացի պացիենտների մասին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել Ֆրանսիայի քաղաքացիներին վերադառնալ Ֆրանսիա։ Մեկնաբանություններից մեկում ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ֆրանսիայում ավելի ապահո՞վ է, նա պատասխանել էր, որ բժշկական ենթակառուցվածքների առումով՝ այո։ Այնուհետև մեկ այլ մեկնաբանությունում դեսպանը գրել էր․ «Դուք, իհարկե, ազատ եք նախընտրել Նորքի հիվանդանոցը»` կցելով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ցուցանակը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more