«Շնորհակալ ենք ամեն օր» կարգախոսով Հաճախորդների շնորհակալության օրն այս անգամ IDBank-ը կազմակերպել էր «Բաղրամյան» մասնաճյուղում։ Պարզապես հերթական գործարքի համար բանկ մտած հաճախորդներին հիշեցնում էին՝ սպասարկման գործընթացը հաճելի, անակնկալներով դարձնելու համար Բանկին հատուկ առիթ հարկավոր չէ․ IDBank-ն ընտրելու համար սովորական օրն էլ շնորհակալության հնարավորություն է։
Այս անգամ շնորհակալության օրը, սակայն, մի փոքր տարբերվում էր․ Բաղրամյան մասնաճյուղի բակն ու հարակից տարածքը Բանկի նախաձեռնությամբ բարեկարգվել էր՝ հաճախորդների սպասարկման փորձառությունն ավելի բարելավելու համար։
«Մեր արդեն ավանդույթ դարձած շնորհակալության օրվա ձևաչափից բացի այս անգամ ևս մեկ հաճելի անակնկալ ունեինք մեր հաճախորդների համար, որ ոչ միայն մեկ օր, այլև մասնաճյուղ ամեն այցը հաճելի կդարձնի․ մեր թիմը բարեկարգել է մասնաճյուղի հարակից տարածքն ու ծառատունկ իրականացրել։ Սրանք փոքր քայլեր են համայնքի կողքին մեր ներկայությունն առավել ընդգծելու համար․ մեր մյուս շնորհակալության օրերը ևս ուղեկցվելու են նման նախաձեռնություններով», – ասաց IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանը։
Մասնաճյուղի ներսում էլ հաճախորդներին քաղցր հյուրասիրություն էր սպասում, նրանք պտտում էին նաև հաջողակ անիվը ու շահում idcoin-ներ, որոնք կարող են օգտագործել Իդրամ QR-ով վճարման ժամանակ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ