▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ Նիկոլին, որ բռնաբարության փորձի հոդված չդրեցին․․․ Վարդան Ղուկասյան

«Սպասելի էր դատարանի որոշումը, բա օդի մեջ ստից էսքան բան արեցին, մի բան պիտի տային»,- 24Նյուզ-ի հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից որդուն` Սպարտակ Ղուկասյանին 2 ամսով տնային կալանք տալուն:

Իսկ ՔԿ-ի կողմից որդուն առաջադրված 2 նոր մեղադրանքին անդրադառնալով՝ Ղուկասյանը հեգնել է.
«Նիկոլից շնորհակալություն եմ հայտնում, որ տղայիս վրա բռնաբարության փորձ կատարելու հոդված չդրեցին: Ես էսպիսի պետություն չեմ տեսել, որ էսքան հոգս, պրոբլեմ պատճառի իր ժողովրդին: Ես գիտեմ, որ պետությունը պետք է թոթափի իր ժողովրդի պրոբլեմները: Սրանք ամբողջ երկիրը լցրել են բանտերը, նման բան մարդկանցից «обиженник»-ները կարող են անել»,- ասել է Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ երեկ Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել էին շորթման մեղադրանքով: Դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառել է երկամսյա տնային կալանք։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more