
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը գրել է․
«Սամվել Կարապետյանը կարողացել է ստեղծել կայուն աճ գրանցող ընկերությունների այնպիսի խումբ, որը շարունակում է զարգացում արձանագրել նույնիսկ այն ընթացքում և պայմաններում, երբ Սամվել Կարապետյանը շուրջ 9 ամիս գտնվում է ապօրինի անազատության մեջ։
2015 թվականին «ՀԷՑ»-ը սնանկության եզրին գտնվող ընկերություն էր, սակայն Սամվել Կարապետյանի կողմից ձեռք բերվելուց հետո՝ արդեն 2020 թվականին Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից «ՀԷՑ»-ն արժանացավ «Ba2» վարկանիշի:
Արդյունավետ կառավարման արդյունքուն հոսանքի կորուստները նվազեցվել էին՝ մինչև 6 %-ի։
Համեմատության համար նշենք, որ ջրի ոլորտում Հայաստանում կորուստները գնահատվում են մոտ 60%։
Հետևաբար, չկա որևէ կասկած, որ դառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կստեղծի զարգացող տնտեսությամբ, երաշխավորված խաղաղությանբ Ուժեղ Հայաստան։
Գործի դնելով իր միջազգային դերակատարումն ու կապերը՝ կդարձնի մեր երկիրը ներդրումների գրավչական, ինչի արդյունքում կբարեփոխվի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքը»։


