Hraparak.am-ը գրում է. Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված 3 անձանցից մեկին՝ Հակոբ Պետրոսյանին գրավի դիմաց ազատ են արձակել, այս մասին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: «Այս պահին նախաքննությունը շարունակվում է, այլ նորություններ տրամադրել չենք կարող»,-հայտնեցին ՔԿ-ից: Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Կրծքային վիրաբուժության բաժանմունքից Hraparak.am-ին տեղեկացրին, որ Սմբատ Հակոբյանի առողջական վիճակը բավարար է. «Եթե մտածում էինք վիրահատության մասին, ապա այսօր վիրահատության մասին խոսք գնալ չի կարող: Նա իրեն լավ է զգում»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում