BBC-ն հայտնում է, որ Սլովենիայում ընթացքի մեջ է միասեռական ամուսնությունների օրինականացման հարցով հանրաքվեն:
Եթե բնակչության մեծամասնությունը կողմ քվեարկի, Սլովենիան կդառնա առաջին հետկոմունիստական երկիրը, որտեղ գեյ-միություններին հավանություն կտրվի:
Դեռ մարտին այդ երկրի խորհրդարանը փոփոխել էր ձևակերպումները ամուսնության մասին օրենքով, որի համաձայն ամուսնությունը «երկու մարդկանց միությունն» է, այլ ոչ թե «կնոջ ու տղամարդու միությունը»: Հարցը հանրաքվեի էր դրվել բողոքի ակցիաներից հետո:
Սլովենիայի բնակչության մեծ մասը կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են, որը չի ընդունում միասեռ ամուսնությունները:
2012-ին Սլովենիայում նման հանրաքվե անցկացվել էր, առաջարկը մերժվել էր: