▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սլեպոյին բռնել եք, սատկացրեք» արտահայտության մասին...

Այս օրերին գտնվելով ԱՄՆ-ում կարճաժամկետ այցով և այստեղից հետևելով Բերձորի ցավալի դեպքին՝ փորձել եմ հնարավորինս չափով տարբերակել թացը չորից և սուտը ճշմարտությունից: 
Անկեղծորեն ցավում եմ կատարվածի ու դրան հաջորդող բացասական միտումների համար և հույս հայտնում, որ մոտակա օրերին ամեն ինչ կհստակեցվի: Սակայն կուզեի այս ամենում մի կոնկրետ դիպվածի անդրադառնալ... երեկ ֆեյսբուքի որոշ օգտատերերի կողմից տարածվում էր Ալեք Ենիգոմշյանին հասցեագրված՝ « Սլեպոյին բռնել եք, սատկացրեք» արտահայտությունը: Թեև դրա մասին կարդալուց առաջ խոսել էի պրն Ենիգոմշյանի հետ և հետաքրքրվել նրա առողջական վիճակով, սակայն դրանից հետո դեռ չեմ կարողացել նրա հետ զրուցել: Ահա այսօր էլ արդեն «հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից ասուլիսում հաստատվեց այդ արտահայտության իսկությունը:
Ուստի, եթե իրոք այդպիսի արտահայտություն եղել է, ապա, որպես Ալեք Ենիգոմշյանի ընկեր, բախտակից և ուղղակի հայ ու պետական պաշտոնյա, այդ տականքության համար ներողություն եմ խնդրում նրանից. բազմակի ներողություն նաև պրն Ենիգոմշյանի հանդեպ կիրառված գազանության համար, որի իսկությունն արդեն ապացուցելու կարիք չունի՝ ի տարբերություն վերոնշյալ արտահայտության: Թո՛ղ չորանա նրա վրա 
բարձրացված ձեռքը:
Մնացած մասով, համոզված եմ, պղտոր ջուրը շուտով կպարզվի, իսկ ես ուժերիս ներածին չափով իմ ներդրումը կունենամ այդ գործում՝ հատկապես ԱՄՆ-ից վերադառնալուց հետո

Արտակ Բեգլարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more