«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ հարազատ ԲՈՒՀ-ի՝ Սլավոնականի, ազգությամբ հայ մի դասախոսի չեն թողել մուտք գործել Հայաստան, երբ նա վերադառնում էր ինչ-որ կոնֆերանսից: Անձամբ չեմ ճանաչում իրեն, բայց կարդացի, որ մարդը 16 տարի ապրում ու աշխատում ա Հայստանում: Օրվա իշխանություններին հաճախ դեմ է արտահայտվում որքան հասկացա, ինչն էլ պատճառ է հանդիսացել արգելելու իր վերադարձը (քաղաքացիությունը՝ Ռուսաստանի է):
Իշխանությունների վրա չեմ զարմանում, գիտենք, որ սրիկաներ են, բայց այ ո՞նց կարա համալսարանը մի բառ անգամ չգրի այս խայտառակ երևույթի մասին:
Ռեկտորը չասի ոչ մի խոսք, նախկին ռեկտորը չարտահայտվի սրա մասին։ Առհասարակ, ենթադրվում է, որ Սլավոնական համալսարանը, որը մեծամասամբ ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից, պետք է կրթականից զատ, հանդիսանա ռուսական աշխարհի կղզյակը Հայաստանում:
Նիկոլը տարիներ շարունակ լացացնում ա ամեն ռուսականի մաման էս երկրում ու մենք լսել ենք 0 արձագանք տվյալ հաստատության կողմից:
Կոնֆորմիզմի չլսված մասշտաբ:
Երևի չեն ուզում շրջանավարտներից մեկի՝ Ավինյան Տիգրանի հետ հարաբերություններ փչացնեն: Երևի տարբեր հարցերում օժանդակում ա ԲՈւՀ-ին, երևի սկզբունքներ չկան, կա միայն սեփական պաշտոնը պահելու ու օրվա իշխանություններին հաճոյանալու նպատակ:
Ցավում եմ իմ Սլավոնականի համար»:
***
Քաղաքագետ, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ արգելվել է, չնայած նա վերջին 16 տարիներին ապրել և աշխատել է այստեղ։
Նա սոցցանցում գրել է, որ վերադառնում էր Երևան Պյատիգորսկից, որտեղ մասնակցել է «Կովկասյան երկխոսությանը» և խոսել Թուրքիայի կողմից Կովկասում տարածվող արմատականության մասին։
«Հայաստան ժամանելուն պես ԱԱԾ սահմանապահ զորքերը հայտարարեցին, որ ինձ արգելվել է մուտք գործել երկիր։ ԱԱԾ-ի և օդանավակայանի անվտանգության ծառայությանը հարցեր չունեմ, նրանք իրենց պահեցին հնարավորինս պրոֆեսիոնալ։
Բայց կան հարցեր (հռետորական) Հայաստանի իշխող ուժերին։ Ո՞րն է արգելքի պատճառը։ Որովհետև ես լրատվամիջոցներով խոսել եմ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության մասի՞ն։ Կամ խոսել եմ Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասի՞ն», - գրել է նա։
Սա առաջին դեպքը չէ, որ փորձագետներին, ռուսաստանցի քաղաքական գործիչներին կամ ԶԼՄ ներկայացուցիչներին արգելվում է մուտք գործել ՀՀ։ Երկիր մուտք գործելու արգելքի տակ են Անդրանիկ Միհրանյանը, Կոնստանտին Զատուլինը և վերջերս՝ Ֆրանց Կլինցևիչը։