▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսվում է բարոյականի անկումը և ծաղկում է անբարոյականը

Անշուշտ, անվիճելի փաստ է, որ երկրի մտավորականությունը ձևավորում է արժեհամակարգեր բոլոր ոլորտներում և հանդիսանում այն չափանիշը, որով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր քաղաքացի։

Ցավոք, ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ երկրում մտավորականություն չկա, եթե կա էլ 1-2-3 մարդ հազիվ գտնես, ում խոսքը իրական արժեք է ներկայացնում և կարող է արժեհամակարգեր ձևավորել։ Եվ երբ չկան արժեքներ, սկսվում է բարոյականի անկումը և ծաղկում է անբարոյականը, քանզի չկա այն չափանիշը, որը զսպօղակ կհանդիսանա։ Եվ այս պարագայում ավելի հեշտ է դառնում տգիտացնել և ստրկացնել ժողովրդին և ծառայեցնել սեփական անձնական շահերի համար, ինչը և այսօր անում է այս ոչլեգիտիմ իշխանությունը։

Էհ, երանի նրանց, ովքեր ապրել են Չարենցի, Սևակի, Թումանյանի ժամանակաշրջաններում, որտեղ կարողացել են լսել և տեսնել իրական մտավորականներին։ Մենք այդ բախտը չունեցանք։

Անի Զախարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more