▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիր Բարկատի, տրանսպորտի նախարար Միրի Ռեգևի և արդարադատության նախարար Յարիվ Լևինի դստրերը հենց այս պահին ծառայում են Իսրայելի բանակում և մասնակցում են զինվորական գործողություններին Գազայում:
Պատմությունը շատ դեպքեր գիտի, երբ պետության բարձրաստիճան պաշտոնյաների քույրերն ու դստրերը ծառայել են բանակում և անմիջականորեն մասնակցել պատերազմներին: Օրինակ` Նոր Զելանդիայի վարչապետ Ֆրենսիս Բելի դուստրը` Վիոլեթ Բելը, Անգլիայի բարձրաշխարհիկ ընտանիքի` Ֆիլդինգների, իգական սեռի ներկայացուցիչները ... Նրանք բոլորը գործուն մասնակցություն են ունեցել 1-ին Համաշխարհային պատերազմում: Ավելին, ըստ առայժմ չճշտված տեղեկությունների, Ուկրաինայի դեմ պատերազմում մասնացել (ում) է Պուտինի դստրերից մեկը:
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենը կոչ է արել «կանանց ակտիվորեն օգտվել զինվորական ծառայության ընձեռած հնարավորություններից», այլ կերպ ասած` ծառայել բանակում:
Ճիշտ է ասում Պապիկյան Սուրենը: Եթե Նոր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների քույրերն ու դստրերը բանակ գնան, ապա մենք մեր հարևանների հետ որևէ խնդիր չենք ունենա:
Եվ, ուրեմն, սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից: Սկսեք և Աստված իրենց պահապան»:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պապիկյանը կանանց գունդ է հավաքում: Պարտադիր զինծառայության ժամկետը 2 տարուց 1.5 տարի են սարքել, բանակի թվաքանակը կրճատել, որ նախարար Սուրեն Պապիկյանն աղջիկների ծնողներին խնդրի, որպեսզի նրանք իրենց դուստրերին թույլատրեն բանակում կամավոր ծառայել: Պապիկյանը թող այդ գնդի հրամանատար նշանակի իր խորհրդական ջահել աղջկան, գնդի մարտունակությունը բարձրացնելու, նրանց մարտական փորձ փոխանցելու համար գնդում ընդգրկի «Էրատո»․ ջոկատը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more