▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ. Ֆիդեն 2 տարով որակազրկել է Գարրի Կասպարովին

Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, հայզսգի անվանի շախմատիստ Գարրի Կասպարովին ու ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղար, սինգապուրցի Իգնատիուս Լեոնգին մեղավոր է ճանաչել ՖՒԴԵ-ի բարոյական կոդեքսի 2.1 կետը խախատելու մեջ ու որակազրկել է 2տարով։ Նրանք մինչև 2017թ հոկտեմբերի 20-ը զրկել են ՖԻԴԵ-ին առնչվող ցանկացած գործունեությամբ զբաղվելուց: 
Խոսքը գնում է անցյալ տարվա ՖԻԴԵ-ի նախագահի նախընտրական կամպանիային վերաբերող պատմությանը: Ըստ վերջինիս Կասպարովն ու Լեոնգը միմյանց հետ պայմանագրի են կնքել, համաձայն, որի Կասպարովը սինգապուրցուն 500հազար դոլար է վճարել ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում ասիական գոտու երկրների ֆեդերացիաների աջակցություն ու ձայները ստանալու համար: Էթիկայի հանձնաժողովը դա դիտարել է, որպես ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղարին կաշառելու քայլ և երկուսին էլ պատժել է 2 տարվա որսկազրկումով: Հիշեցնեք, որ այդ ընտրություններում Կսսպարովն պարտվեց, ու հերթական անգամ ՖԻԴԵ-ի նախագահ ընտրվեցԿիրսան Իլյումժինովն, ով այս կազմակերության ղեկավարն է 1995թ-ից: 
Այս որոշման մասին ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում հրապարված հայտարության մեջ նշված է . « Կասպարովն ու Լեոնգը զրկվում են ՖԻԴԵ-ում ցանկացած պաշտոն զբաղեցնելու հնարավորութւյունից, այդ թվում նաև նրանում ընդգրված ազգային ֆեդերացիաներում, միջմայրամաքային աոսցիացիաներում ու այլ կազմակերպություններում, ինչպես նաև զրկվում են մասնակցելու ՖԻԴԵ-ի կոնգեսներին, որպես պատգամավոր, ներկայացուցիչ, կամ անդամ, 2տարվա ընթացքում՝ մինչև 2017 թ հոկտեմբերի 20-ը»: 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ՖԻԴԵ-ի Ռուսաստանի ներկայացուցչության տնօրեն Բերիկ Բալգաևը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հիմքեր են ստացել ԱՄՆ-ում բնակվող Կասպարովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերբերյալ: Նույն օրը ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում՝ Fide.com-ում հաղորդագրություն էր հրապարկվել, որ Կասպարովն ու Լեոնգը ՖԻԴԵ-ի բարոյական կոդեքսը խախտելու մեջ են մեդադրվում: 
Հավելենք, որ այսօր արդեն 52–ամյա Կասպարովը համաշխարհային շախմատի ամենանշանավոր դեմքերից մեկն է: Նա շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնն է, շախմատի համաշխարհային օլիմպիադաների 8-ակի չեմպիոնն է (4-ական անգամ չեմպիոն է դարձել ԽՍՀՄ-ի (1980թ, 1982,1986,1988թ) և ՌԴ-ի հավաքականի (1992, 1994, 1996, 2002թ) կազմերում), տարվա աշխարհի լավագույն շախմատիստի՝ շախմատային «Օսկարի»11-ակի դափնեկիր է: Նա 2005թ ավարտեց շախմատային իր կարիերան, ու իրեն ամբողջովին նվիրեց քաղաքական գործունեությանը։ Կասպարովը մասնակցել է մի շարք ընդիմադիր շարժումների: Հայազգի մեծանուն ու լեգենդար շախմատիստը ներկայումս ՖԻԴԵ-ում ոչ մի պաշտոն չի զբաղեցնում:


Արամ Ուգուջյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more