Սկանդալ Անգլիայում. հրապարակվել է Եղիսաբեթ II-ի՝ նացիստական ողջույն հղելու տեսանյութը
Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ հիասթափված է 1933թ. կադրերի հրապարակումից, որոնցում երևում է, թե ինչպես է Բրիտանիայի ապագա թագուհին նացիստական ողջույնի ձևով ձեռքը վեր պարզում:
Sun թերթի հրապարակած տեսագրության մեջ երևում են 7-ամյա Եղիսաբեթը՝ մոր, քրոջ և մորեղբոր հետ:
Ներկա պահին պարզ չէ, թե ինչպես է թերթը ստացել այդ կադրերը, և թե առհասարակ ինչ հանգամանքներում են դրանք արվել:
Բուքինգհեմյան պալատում հիասթափություն են արտահայտել, որ թերթը ստացել և տարածել է 80 տարի առաջ արված տեսագրությունը:
Հրապարակվել է տեսանյութ, որտեղ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մանուկ հասակում պարզում է ձեռքը նացիստական ողջույնի ձեւով: Տեսագրությունը հրապարակվել է The Sun կայքում եւ թվագրված է 1933թ-ով:
Սեւ-սպիտակ տեսանյութում ներկայացված է բրիտանական թագավորական ընտանիքը՝ մայր-թագուհի Եղիսաբեթ Անգելա Բոուզ-Լայոնը, արքայազն Էդուարդ Ուելսցին, Եղիսաբեթը եւ նրա քույր Մարգարեթը: Սկզբում աղջիկներն ուղղակի թափահարում են ձեռքերը, իսկ հետո բոլոր չորսն էլ ցուցադրում են նացիստական ողջույնը:
82 տարի անց այդ տեսագրությունը սարսափեցնող է թվում, սակայն այն պետք է դիտարկել 1933թ-ի ենթատեքստում, գրում է The Sun-ը:
Հոդվածում նշվում է, որ Էդուարդը համակրանք է ունեցել նացիստների նկատմամբ եւ նույնիսկ քաջալերել է Գերմանիային շարունակել Անգլիայի ռմբակոծությունը, որպեսզի ապահովի երկրի շտապ կապիտուլացիան: Դրա հետ մեկտեղ Մեծ Բրիտանիայի քաղաքական ղեկավարությունը, այդ թվում Ուինսթոն Չերչիլը, թաքցրել է Էդուարդի նացիստների նկատմամբ համակրանքը, վախենալով, որ դա կարող է վերացնել թագավորական ընտանիքը:
«Այս կադրերը թաքցվել են 82 տարի շարունակ: Մենք դրանք հրապարակում ենք այսօր՝ իմանալով, որ դրանք ոչ մի կերպ վատ չեն անդրադառնա մեր թագուհու, նրա հանգուցյալ քրոջ կամ մոր վրա»,- գրում է պարբերականը:
The Sun կայքում հրապարակվել է տեսանյութ, որտեղ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մանուկ հասակում պարզում է ձեռքը նացիստական ողջույնի ձեւով: Տեսագրությունը թվագրված է 1933թ-ով:
Սեւ-սպիտակ տեսանյութում ներկայացված է բրիտանական թագավորական ընտանիքը՝ երևում են 7-ամյա Եղիսաբեթը՝ մոր, քրոջ և մորեղբոր հետ: Սկզբում աղջիկներն ուղղակի թափահարում են ձեռքերը, իսկ հետո բոլոր չորսն էլ ցուցադրում են նացիստական ողջույնը:
Բուքինգհեմյան պալատում հիասթափություն են արտահայտել, որ թերթը ստացել և տարածել է 80 տարի առաջ արված տեսագրությունը: Sun-ի հոդվածում նշվում է, որ Էլիզաբեթի մորեղբայր Էդուարդը համակրանք է ունեցել նացիստների նկատմամբ եւ նույնիսկ քաջալերել է Գերմանիային շարունակել Անգլիայի ռմբակոծությունը, որպեսզի ապահովի երկրի շտապ կապիտուլացիան: Դրա հետ մեկտեղ Մեծ Բրիտանիայի քաղաքական ղեկավարությունը, այդ թվում Ուինսթոն Չերչիլը, թաքցրել է Էդուարդի նացիստների նկատմամբ համակրանքը, վախենալով, որ դա կարող է վերացնել թագավորական ընտանիքը: «Այս կադրերը թաքցվել են 82 տարի շարունակ: Մենք դրանք հրապարակում ենք այսօր՝ իմանալով, որ դրանք ոչ մի կերպ վատ չեն անդրադառնա մեր թագուհու, նրա հանգուցյալ քրոջ կամ մոր վրա»,- գրում է պարբերականը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet