▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիսիանի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները

Armenpress.am-ը գրում է.

Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը և Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

«Հակառակորդի կողմից ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները»,- նշել է Հակոբջանյանը:

Նա հայտնել է, որ հակառակորդի կողմից ռմբակոծված ավտոբուսով Սիսիանից կամավորների խումբ էր մեկնում Արցախ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք,որ երեկ Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել էր Սիսիանի ջոկատի ավտոբուսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more