armtimes.com-ը գրում է. 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը երկու օր առաջ՝ ապրիլի 14-ին առերեսվել է սույն գործով մեղադրյալ «Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանի հետ:
Այս մասին երեկ պատասխանելով մեր հարցին, ասաց Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Հավելենք, որ Շիրխանյանն այս ամբողջ ընթացքում մի ցուցմունք է տվել, որտեղ պատմել է, որ ճանաչում է զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին եւ այդ գործով կալանավորված հայր Անտոն Թութունջյանին. «Ասել է՝ սովորական, գործնական շփումներ են եղել, հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր: Այլ գործնական ու կազմակերպչական բնույթի հանդիպումներ չեն եղել»,-լրագրողների հետ զրույցում նշել էր Ոսկանյանը: Հայր Անտոնը հունվարին ստորագրությամբ ազատ է արձակվել:
Երեկ մեր զրույցում Ստեփան Ոսկանյանը նաեւ նշեց, որ առերեսումից բացի այլ քննչական գործողություն իր պաշտպանյալի մասնակցությամբ չի կատարվել: Հենց այդ նույն օրը՝ ապրիլի 14-ին նախաքննական մարմինը Շիրխանյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում