▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրտս փլած է...

Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալքներ հախուռն կհուզին ի խորոց մեր հալածական և ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն: Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն: Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, «յոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց»:

Մեր մարմինը նեխած է, մեր հոգին ապականած, մեր կյանքը դիակնացած... Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը: Մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն՝ ընչաքաղցությամբ:
Սիրտս փլած է:

Կոմիտաս Վարդապետ

Հովիկ Չարխչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more