▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրտս ցավում է, որոշել են՝ քանդում են...

«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան ապամոնտաժելու քաղաքապետի թույլտվությունն արդեն տրված է, իսկ շենքի հեղինակ ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստր, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ահազանգում է.որոշումը տրվել է առանց նախագծային փաստաթղթերի:

Ավելին, մի խումբ ճարտարապետներ բարձրաձայնում են՝ իրականում շենքը ոչ միայն վթարային չէ, այլև այսօրվա նորմաներին է բավարարում:

Անհանգստացած են նաև մշակույթի գործիչները. «Լսել եմ՝ ապամոնտաժելու են: Սիրստ ցավում է, որոշել են՝ քանդում են: Նկատե՞լ եք, ինչ ուզում են քանդել՝ ասում են սեյսմիկ անկայունություն: Մեջբերում եմ ճարտարապետների խոսքը՝ 80 տոկոսով բարեկարգ վիճակում է «Զվարթնոցը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:

Քանդակագործի խոսքով՝ Հին Երևանից ոչինչ չի մնացել. «Աբսուրդ է, Հին Երևանը քանդում են, որ Հին Երևան կառուցեն: Էլիտար կոչվող շենքերին եմ նայում, մեջը ոչ հոգի կա, ոչ կյանք: Ամեն ինչի իմաստը փոխվել է: Եկեղեցիներ են կառուցում՝ համերգային դահլիճների նման: Այնինչ, եկեղեցին պետք է գողտրիկ լինի, որ մտնես ու իրոք Աստծու հետ խոսես»,-նկատեց Լևոն Թոքմաջյանը:

Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ, շարունակելով վերջինին՝ ասաց.

«Բաներ կան, որ չենք գնահատում ու ժամանակի ընթացքում նոր գիտակցում ենք, թե ինչ ենք կորցրել: Պատմությունը պետք չէ ջնջել, քաղաքի կենսագրությունն այդպես հեշտությամբ պետք չէ ոչնչացնել: Դրականը անհրաժեշտ է պահպանել»

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more