▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուց ատելություն մեկ քայլ է

 

Քաղաքական դաշտում սկսված տրանսֆորմացիոն գործընթացները արդեն տալիս են իրենց սպասելի պտուղները: Կանխատեսելի էր, որ նախկին գործընկեր կառույցները չէին կարողանալու միմյանց հետ համագործակցության եզրեր գտնել:
Դրա ապացույցներից մեկն այն է, որ ՀԱԿ-ը բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով սկսել է հարվածել նախկին գործընկերոջը` Բարգավաճ Հայաստանին: 
Օրեր առաջ էլ Ազգային Ժողովի ճեպազրույցին, լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցթության ղեկավար Լևոն Զուրաբյանն էր մեղադրել ԲՀԿ-ին իշխող կուսակցության շարքերն անցնելու համար:
Կոնգրեսական Գագիկ Ջահանգիրյանը նույնպես այսօր հարցազրույց է ունեցել, որի ժամանակ անդրադարձել է ներքաղաքական որոշ հարցերի: Մասնավորապես` պատգամավորը խոսել է Սահմանադրական բարեխումների, Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկող փոփոխությունների, սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի համախմբման մասին:
Հատկանշական է այն փաստը, որ նախկին դաշնակից կառույցների խորը անդունդը երևում է նաև այս հարցազրույցում: Ջահանգիրյանը, խոսելով Բարգավաճ հայաստանի ` Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարի մասին, ասել է. «ԲՀԿ-ն նախկին ԲՀԿ-ն չէ, որ ես հիմա այդ կուսակցության դիրքորոշումը համեմատեմ իր նախկին դիրքորոշման հետ: Ձեր կարծիքով ՝ նո՞ւյնն է»: Ապա հավելել, որ ԲՀԿ-ից էլ նախկին անունն է մնացել:
Նման որակումներ վերջին ամիսներին հաճախակի ենք տեսնում, ընդ որում փոխադարձ ուղղվածությամբ: Փաստացի ստացվում է, որ այս կառույցների միջև հետագա համագործակցության հավանականությունը զրոյական է:

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Քաղաքական դաշտում սկսված տրանսֆորմացիոն գործընթացները արդեն տալիս են իրենց սպասելի պտուղները: Կանխատեսելի էր, որ նախկին գործընկեր կառույցները չէին կարողանալու միմյանց հետ համագործակցության եզրեր գտնել:Դրա ապացույցներից մեկն այն է, որ ՀԱԿ-ը բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով սկսել է հարվածել նախկին գործընկերոջը` Բարգավաճ Հայաստանին: Օրեր առաջ էլ Ազգային Ժողովի ճեպազրույցին, լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցթության ղեկավար Լևոն Զուրաբյանն էր մեղադրել ԲՀԿ-ին իշխող կուսակցության շարքերն անցնելու համար:

Կոնգրեսական Գագիկ Ջահանգիրյանը նույնպես այսօր հարցազրույց է ունեցել, որի ժամանակ անդրադարձել է ներքաղաքական որոշ հարցերի: Մասնավորապես` պատգամավորը խոսել է Սահմանադրական բարեխումների, Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկող փոփոխությունների, սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի համախմբման մասին:

Հատկանշական է այն փաստը, որ նախկին դաշնակից կառույցների խորը անդունդը երևում է նաև այս հարցազրույցում: Ջահանգիրյանը, խոսելով Բարգավաճ հայաստանի ` Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարի մասին, ասել է. «ԲՀԿ-ն նախկին ԲՀԿ-ն չէ, որ ես հիմա այդ կուսակցության դիրքորոշումը համեմատեմ իր նախկին դիրքորոշման հետ: Ձեր կարծիքով ՝ նո՞ւյնն է»: Ապա հավելել, որ ԲՀԿ-ից էլ նախկին անունն է մնացել:
Նման որակումներ վերջին ամիսներին հաճախակի ենք տեսնում, ընդ որում փոխադարձ ուղղվածությամբ: Փաստացի ստացվում է, որ այս կառույցների միջև հետագա համագործակցության հավանականությունը զրոյական է:

Ժոռա Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more