▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիահայերը՝ Հայաստանում ունեցած խնդիրների և այստեղից հեռանալու մասին

15 օր է` գործում է «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն, որը բացել են սիրիահայերը՝ հայրենակիցներին օգնելու համար: Հիմնական նպատակը գործարար սիրիահայերի խնդիրներին լուծում տալն է.լինի խորհրդատվության միջոցով, թե իրավաբանական, որպեսզի կարողանան զարգացնել իրենց բիզնեսը, ամրապնդել և գոյատևել Հայաստանում, որովհետև հիմնական խնդիրը օրենքը չիմանալն է:

ՀԿ անդամ Ներսես Գևոն, ով 3 տարի է՝ Հայաստանում է և ունի խմորեղենի ու հացաբուլկեղենի արտադրամաս, լրագրողների հետ հանդիպման ժամանակ դժվարությունների մասին խոսելիս նշեց.

«Անգամ Սիրիայում է այդպես: Եթե բիզնեսդ մի քաղաքից մյուսը տեղափոխես՝ խնդիր է առաջանում, ուր մնաց թե երկիր փոխես: Բնական է՝ շուկային նոր ես ծանոթանում: Նա, ով լավ բիզնես կունենա և կկարողանա աշխատել, Հայաստանից չի հեռանա»:

4.5 տարի Հայաստանում գտնվող ոսկերիչ Միքայել Կարապետն էլ ասաց, որ գործարար սիրիահայերին հուզող առաջին հարցերից մեկը արտաքին շուկա դուրս գալն է.

«Բիզնեսն ընդլայնելու համար կարևորում ենք  արտաքին շուկա դուրս գալը, բայց այստեղ էլ գալիս է ռուսերեն չիմանալու խնդիրը: Դրա համար դիմում ենք պատկան մարմիններին, հուսանք՝ կօգնեն»,- նկատեց Միքայել Կարապետը:

Բանախոսները համամիտ չեն տարածված այն կարծիքի հետ, թե սիրիահայերը հեռանում են Հայաստանից.

«Նրանց խոսք չեն տվել, թե եկեք, մենք ձեզ կպահենք, բնակարան կտանք, աշխատանք. Մարդիկ որոշել և եկել են: Հարմարվեցի՞ր, մնա, այստեղ քո Հայրենիքն է, ոչ ոք չի ասի՝ գնա»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more