▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակական են

Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության ծրագրերով շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունները: Ընթացիկ տարում քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական և նյութական օժանդակություն է ցուցաբերվել 1400 կարիքավոր ընտանիքի, այդ թվում «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում՝ 72 ընտանիքի: Ավելի քան 160 ընտանիք էլ ներառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերում։ 

Մշտական ուշադրության ներքո են նաև քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ հաճախող, ինչպես նաև դպրոցահասակ ավելի քան 700 սիրիահայ երեխաները: Փոքրիկներն ու պատանիներն ակտիվորեն ներգրավվում են կրթամշակութային տարբեր միջոցառումների:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more