Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Եթե այնպես ստացվի, որ Թուրքիան Ռուսաստանի կամքին հակառակ մտնի Սիրիա, այսինքն զորք հանի Ռուսաստանի դեմ, ապա համոզված եմ, որ Ռուսաստանը Թուրքիայի համար կբացի մեկից մի քանի ռազմաճակատ: Այդ դեպքում անգամ Թուրքիան չի հասցնի իր կոալիցոն գործընկերների հետ անցնել ինքնապաշտպանության: Չեմ կարծում, որ Էրդողանը այն աստիճան է տարվել սուլաթան լինելու մոլուցքով, որ կկատարի քայլ, որը կբերի Թուրքիայի ոչնչացմանը: Առանց այդ էլ Թուրքիան այժմ գտնվում է իր պատմության ընթացքում ամենավատթար իրավիճակում: Չգիտի շարունակի սկսածը, թե՞ հետ քաշվի ու սպասի թե իրեն ինչ մասնաբաժին կթողնեն գերտրեությունները: Լավ իմանալով թուրքի հոգեբանությունը` կարծում եմ, որ դժվար թե հետ քաշվեն, ես հակված եմ նրան, որ էլ ավելի կխորացնի հակամարտությունը Ռուսաստանի հետ: Պարզապես աշխարհը պետք է զգույշ լինի, որպեսզի չընկնի Թուրքիայի լարած թակարդը : Թուրքիան ցանկանում է, որ ՆԱՏՕ-ին և արաբական աշխարհին հանի Ռուսաստանի դեմ, որն առայժմ չի ստացվում: