▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրելի՛ քաղաքացիներ, օքե՞յ եք, որ մեր լույսի ռուբիլնիկը տան ադրբեջանցիներին». Հայկ Մամիջանյան

Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը չափազանց վտանգավոր է, խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Կարո՞ղ է՝ մի օր էլ բանակները միացնի, ասի՝ ծախսերն օպտիմալ կազմակերպելու համար եկեք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը միացնենք իրար։ Նույն տրամաբանությունն է։ Ես հիմա պե՞տք է բացատրեմ՝ ինչ ստրատեգիական կարևորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր է դա։ Սիրելի՛ քաղաքացիներ, դուք համաձա՞յն եք ձեր լույսի «ռուբիլնիկը» տալ Ադրբեջանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more