Հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներառելու դեպքում հնարավոր է` քրեական հետապնդման ենթարկվեք, ԱԺ–ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` ներկայացնելով օրենքի համապատասխան կետը։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ ո՛չ ՊԵԿ–ից, ՛ոչ դատախազությունից չեն պատասխանել հայտարարագրման մասին իր հարցմանը, չնայած որ այնտեղ կոնկրետ հարց է եղել. «Արդյոք քրեական հետապնդման ենթարկվելո՞ւ են այն մարդիկ, ովքեր հայտարարագիր չեն լրացնում կամ սխալ տվյալներ են ներառում»։
«Քանի որ մեր երկրի դատախազը, դատավորը, վարչապետը, մսով ճաշի մասնագետը, հեծանվորդը` մեր ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն է, հարցս ուղղեմ իրեն»,–ասաց Խամոյանը