▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրելի մայրեր, կանգնելով ժողովրդի կողքին`կստիպեք բարիկադի հակառակ կողմում գտնվող Ձեր զավակներին սթափվել

Սիրելի մայրեր, կանգնելով ժողովրդի կողքին` դուք կստիպեք բարիկադի հակառակ կողմում գտնվող Ձեր զավակներին սթափվել:

Այսօր ինձ համար բացարձակ կապ չունի, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչը կամ որ մտավորականը կլինի ժողովրդի կողքին: Հավանում եմ նրան, թե ոչ, դա այլևս երկրորդական է: Եկել է պահը, որ նրանք ուղղակի պարտավոր են լինել սեփական ժողովրդի կողքին: 

Երեկ ընտրյալ երիտասարդները ստացան առաջին հարվածը: Այո, այսօր ճիշտ ժամանակն է կենդանի վահան դառնալու այդ նույն երիտասարդների համար: Եթե 18 տարեկան դեռահաս պատանին ու պարմանուհին ասֆալտին պառկում է հսկա ջրցանի առաջ, ապա քաղաքական գործիչը, մտավորականը, հոգևորականը և բոլորը պետք է կամ սեփական մարմնով պաշտպանեն նրան, կամ ուղղակի գետինը մտնեն: Սիրելի մայրեր, մեր բոլորի սիրելի մայրեր, էական չի ձեր զավակները երեկվա ջրվողներն էին, թե ջրողները, էական չի Ձեր զավակը պետական ապարատի ծառայող է, ոստիկան, թե ուղղակի մեր ապագայով մտահոգված երիտասարդ: Այսօր հենց Ձեր ներկայությունը կարող է մեծագույն օգուտ տալ բոլորին:

Գարիկ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more