«Շիրակը» հայտարարությամբ է հանդես եկել, որում ՀՖՖ-ի պահանջում է փոխել հունիսի 8-ին նշանակված ժողովի օրը.

«Շիրակը» պահանջում է փոխել հունիսի 8-ին կայանալիք ՀՖՖ ժողովի օրը, քանի որ ՀՖՖ մեզ այդպես էլ չտրամադրեց ժողովի անցկացման օրակարգը, որը ըստ ՀՖՖ կանոնադրության 8-րդ գլխի 8-րդ կետի

Գործադիր կոմիտեն ժողովի անցկացման օրվանից 10 օր առաջ Ժողովի պատվիրակներին ներկայացնում է Ժողովի օրակարգի նախագիծը և համապատասխան նյութերը»,-

ասվում է «Շիրակի» մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:


