▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրադեղյանը ոչ մի տեղ էլ չի փախել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սիրադեղյանը ոչ մի տեղ էլ չի փախել փաստորեն, նրա տեսակը ձեր մեջ խորը նստվածք է տվել, թափանցել ձեր բջիջների մեջ։ Մեզ էլ թվում էր, թե խելքի եք եկել, դարձել իմաստուն և խոհեմ։ 7 դրամի զիջում անելու փոխարեն մի ամբողջ թույն արտաշնչեցիք ժողովրդի վրա։ Ցրեցի՜ք, հերոսացա՜ք…

Ստրուկ եղել եք, ստրուկ էլ մնացել եք։ Ստրուկ եք ձեր գրպանին, ստամոքսին, նամշած գաղափարներին… Փոխանակ ազգը հավաքագրեիք ձեր թևի տակ, սեփական հեղինակությունը բարձրացնեիք, հավաստիացնեիք, որ դուք էլ եք ցանկանում երկիրն ազատագրել ձեր տերերի ճանկերից, դուք որոշեցիք չդավաճանել ձեր տգիտությանը, թիկնապահի բութ ու տխմար հոգեբանությամբ լուծել բարդ սոցիալական խնդիրները։ Սիրադեղյանի հայատյաց հոգին կարժանացնի ձեզ իր ճակատագրին։

Արթուր Ալեքսանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more